211652_close_icon
views-count3086 դիտում article-date 10:35 18-05-2016

ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը Վարդան Վարդանյանին խորհուրդ է տվել չխառնել կենացները. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանի՝ իրեն ուղղված մեղադրանքներին, ով սուր քննադատության էր արժանացրել ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությունը, նշելով, որ յուրաքանչյուրը պարտավոր է կոռեկտ պահել իրեն։ «ԵԿՄ լրատվության բաժնի պատասխանատու Վարդան Վարդանյանին խորհուրդ ու կոչ, որ կենացները չխառնի։ Ցավում եմ, որ նա իրեն թույլ է տալիս փողոցային ժարգոնով խոսել հարցազրույցում, եթե որևէ սրտանց բան ունի ասելու «ա՛յ տղա»–ին, թող կապվի ինձ հետ՝ մամուլով աքլորանալու փոխարեն։ «Ա՛յ տղա»֊ն կարող է նաև նրա նախընտրելի լեզվով խոսել, բայց ոչ երբեք հրապարակային ու պաշտոնական տեքստերում»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր