1328 դիտում
19:41 21-11-2018
Չխառնել աշխատանքն ու քաղաքական գործունեությունը. քաղաքապետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների տնօրենների հետ: Հանդիպման առիթը ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններում տնօրեններին և ուսուցիչներին օրինականության սահմաններում պահելու խնդիրն է: Երևանի քաղաքապետն այս կապակցությամբ շեշտել է, որ ոլորտի աշխատակիցներն աշխատանքային ժամերին պետք է ներգրավված լինեն միայն կրթական գործընթացներում:
«Աշխատանքային ժամերին քաղաքական հարցերով և քարոզչությամբ չի կարելի զբաղվել: Սա այսուհետ իրականություն է: Երևանի քաղաքապետարանի և կրթության և գիտության նախարարության կողմից, այլ գերատեսչությունների կողմից չեն լինելու ձեզ զանգեր և եթե անգամ այդպիսի զանգեր լինեն՝ անպայման մեզ տեղեկացրեք: Այսօրվա մեր հավաքի իմաստը հենց այն է, որ ոչ թե ես ձեզ ասեմ չի կարելի, մի արեք, ո՛չ, ես ուղղակի ուզում եմ իսկապես պաշտպանել ինձ, ձեզ, բոլորիս աղմկահարույց իրավիճակներից, որովհետև վստահ եմ, որ մենք չենք ուզում հայտնվել այդ իրավիճակում, և դրա կարիքն էլ չկա այսօր»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետը տնօրեններին առաջարկել է բոլոր դիտարկումները փոխանցել նաև կրթօջախների աշխատակիցներին, որպեսզի դպրոցներում նաև ծնողական համայնքների հետ հանդիպման ժամանակ բացառվեն նախընտրական նյութերի տարածումն ու քարոզչության իրականացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է, որ այս առումով Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ արդեն իսկ հաջողված նախադեպ կա:
«Բոլոր այն կետերը, որոնք պարոն քաղաքապետը թվարկեց, լիարժեք պահվել են դպրոցներում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Եվ վստահ եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ նույն ոգով շարունակելու ենք»,- նշել է ԿԳ նախարարը:
Տնօրենների հետ հարց ու պատասխանի միջոցով Երևանի քաղաքապետն անդրադարձել է նաև ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղիներին ու ներկայացրել իր դիտարկումներն ու մոտեցումները:
Նմանատիպ նյութեր
1434 դիտում
17:17 29-08-2015
Ամփոփվել են օգոստոսյան խորհրդակցությունները. Արմեն Աշոտյանը հանդիպել է ավագ դպրոցների տնօրենների հետ
1015 դիտում
19:15 22-01-2024
Արմավիրի մարզպետը հանդիպել է դպրոցների տնօրենների հետ
3083 դիտում
10:35 18-05-2016
ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակը Վարդան Վարդանյանին խորհուրդ է տվել չխառնել կենացները. «Ժամանակ»
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»