211652_close_icon
views-count1631 դիտում article-date 20:50 23-11-2021

Կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին. Փաշինյանը Բրյուսելի եւ Սոչիի հանդիպիմների մասին. News.am

Ես դեռեւս ամռանը հայտարարել եմ, որ Հայաստանը պատրաստ է բարձր եւ բարձրագույն մակարդակներում ունենալ բաբնակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով. ինչպես գիտեք ԱԳ նախարարներն արդեն այդ ֆորմատով հանդիպումներ ունեցել են եւ մենք ակնկալում ենք, որ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներիկ հանդիպումը նույնպես նորություն չէ, որովհետեւ ԵՄ նախագահ Շառլ Միշելը դեռեւս ամռանը այդպիսի գաղափար էր առաջ քաշել, ասել էր, որ այդ ժամանակ Արեւելյան գործընկերության գագաթաժողովն է տեղի ունենալու եւ առաջարկել էր, որ հանդիպում կազմակերպի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ.

«Ես այդ գաղափարը ընդունել եմ, ասել եմ, որ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք: Արդեն հայտնի հանգամանքներում ինքը զանգ է ունեցել եւ ինձ հետ, եւ Ադրբեջանի նախագահի: Մենք հաստատել ենք եւ պատրաստակամություն ենք հայտնել հանդիպելու:

Մեր  ընկալումն այն է եւ դա ընդահանուր ընկալումից է բխում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որ կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել եւի փորձել խուսափել ճգնաժամերից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ սպասելիքներ կան Բրյուսելի հանդիպումից, Փաշինյանը պատասխանեց. «Կարեւոր նրբություն այն է, որ մենք այնուամենայնիվ կփորձենք տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին: Կարծում եմ՝ Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում գերիների հարցը, եւ ընդհանուր ԵՄ Արեւելյան գործընկերության շրջանակներում մեր փոխհարաբերությունները, նաեւ ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի: Ես չեմ կարծում, թե ճիշտ է ձեւավորել ակնկալիք ամեն կոնկրետ հանդիպումից կամ նեգատիվ, կամ պոզիտիվ արագ արդյունքների ակնկալություն ձեւավորել: Խնդիրն այն է, որ այո, կա լարվածություն եւ դա հաղթահարելու համար մենք, այո, պետք է բանակցենք, օգտագործենք բանակցությունների հնարավորությունները: Շատ կարեւոր է, որ չստեղծվեն այդ բանակցությունների շուրջ գերագնահատված դրական կամ բացասական լուծումներ կամ փորձ արվի դրա շուրջ ապոկալիպտիկ տրամադրություններ ստեղծել:

Այս շաբաթ՝ նոյեմբերի 26-ին նաեւ Սոչիում է տեղի ունենալու հանդիպում: Այդ հանդիպման շուրջ խոսակցությունները ավելի վաղ են սկսվել: Այդպիսի հանդիպումների մասին լուրերը պետք է դրական արձագանք գտնեն, մանավանդ, նույն ԵՄ նախագահի այս հեռախոսազրույցների ընթացքում զուգահեռ,. Հանպատրաստից եւս մեկ նախաձեռնություն ի հայտ եկավ»: Խոսքտ ՊՆ նախարարների միջեւ ուղիղ հաղորդակցության ու կապի մասին է, որի նպատակը միջադեպերի կանխարգելման փորձ անելն է»,-ընդգծեց վարչապետը:

Վարչապետը նաեւ ընդծեց, որ երկու դեպքում էլ վերջնական պայմանավորվածություն կա՝ թե՛ Սոչիում ենք հանդիպելու, թե՛ Բրյուսելում. «Սոչիում քննարկման օրակարգի վերաբերյալ արձանագրենք, որ որոշակի օրակարգ ու պատկերացում կա: Շատ է խոսվում դելիմիտիացիայի եւ դեմարկացիայի մասին, հարց է բարձրացվում՝ ինչ փաստաթուղթ է դրված սեղանին: Փորձ է արվում ներկայացնել, թե դա ՀՀ շահերին դեմ է: Պայմանավորվածությունը, որը կլինի թե ոչ՝ կերեւա առաջիկայում, հենց այն մասին է, որ փորձենք սկսել դելիմիտացիայի եւ դեմարկացիայի աշխատանքները սկսել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր