Էկվադորում հերթական ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել
Էկվադորի ափամերձ տարածքում այսօր կրկին երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Interfax-ը:
Էկվադորի Ազգային երկրաֆիզիկայի ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ: Էպիկենտրոնը գտնվել է Մուիսնե քաղաքից 25 կմ դեպի արևմուտք ընկած հատվածում՝ Մամպիչը բնակավայրում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է նաև մայրաքաղաք Կիտոյում:
Մասնագետների կարծիքով՝ չի բացառվում, որ ցնցումը կարող է հզորությամբ երկրորդը եղած լինել ապրիլի 16-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որին զոհ գնաց մի քանի հարյուր մարդ: