211652_close_icon
views-count3181 դիտում article-date 09:58 19-05-2016

Քննարկվում է նաև Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանությունների կողմից իրականացվելիք գլոբալ փոփոխությանների շրջանակներում քաղաքական կուլիսներում քննարկվում է նաև ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության հարցը։ Իհարկե, պաշտոնանկությունների այդ գործընթացը առաջիկա օրերին չի լինի, ամենայն հավանականությամբ, այն տեղի կունենա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո։ Իշխանություններն այդպիսով ցանկանում են պետական գրեթե բոլոր համակարգերում սերնդափոխություն անել։ Այդպիսով, Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն է։ Վերջինս, հիշեցնենք, հանրությանը հայտնի դարձավ մարտի 1-ի գործով, նա այդ գործով քննչական խմբի ղեկավարն էր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր