211652_close_icon
views-count7507 դիտում article-date 12:46 19-05-2016

Կարծում եմ, որ գեներալ Մանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում. Սեյրան Օհանյան

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ` գեներալՄանվել Գրիգորյանն այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը հավելեց. «Առաջին հերթին, կամավորականների կազմով, իր ստորաբաժանումներով գտնվում է պաշտպանության բանակում և երկրորդ, որպես ԵԿմ միության նախագահ, բավականին լուրջ աշխատում է ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ»: Ս. Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև իրավիճակին առաջնագծում՝ ասելով, որ վերջին ժամակահատվածի հետ համեմատության մեջ հարաբերական հանգիստ է և որ այսօր ամենաքիչն են եղել կրակոցները: «Մենք համագործակցում ենք Պաշտպանութան բանակի հետ և ըստ ստացված տեղակատվության՝ բոլոր ստորաբաժանումները, գտնվելով առաջին գծում, վերահսկում են իրավիճակը և պատրաստ են իրագործել խնդիրները»,-ասաց նա: Անդրադառնալով Վիեննայում Սարգսյան-Ալիև հանդիպմանը՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Առաջինը պետք է զերծ մնալ բոլոր տիպի խախտումներից՝ կրակոցներ, դիվերսիոն հետախուզական գործողություններ»: Եվ նաև, ըստ նախարարի, միջազգային հետաքննության մեխանիզմներ են ծավալվում, ինչը հնարավորություն կտա խախտման դեպքում պարզել, թե կողմերից ո՞րն է խախտել հրադադարը և թիրախային քննադատություն կատարել:

Նմանատիպ նյութեր