2324 դիտում
09:59 21-05-2016
Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել դանդաղ և նրբորեն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե կոռուպցիայի և մենաշնորհների դեմ միանգամից, արագ պայքարը բավականին ռիսկային է և վտանգավոր։
«ՉԻ» – ճիշտ է ասել Վահրամ Բաղդասարյանը, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պետք է պայքարել աստիճանաբար, շատ դանդաղ և նրբորեն։ Առաջին փուլում, օրինակ, կարելի է կոռումպացված չինովնիկներին ծաղկեփնջեր ուղարկել (կամ, ֆեյսբուքով, «սմայլիկներ»), երկրորդ փուլում թեթևակի կշտամբել, երրորդ փուլում՝ հրավիրել որևէ սրճարան և հորդորել գոնե մի 10-15 տոկոսով նվազեցնել կաշառքի և ատկատների դրույքաչափերը և այլն։ Թե չէ՝ ո՞վ է տեսել, որ բռնեն ու հանցագործության դեմ արագ պայքարեն։ Արագությունը, ինչպես ռուսական ասացվածքն է հուշում, միայն ոջիլ բռնելու ժամանակ է լավ: Եվ ոչ թե հայրենի կոռուպմացվածների:
Ի դեպ՝ կարելի է նաև դրամական խոշոր պարգևներ տալ կոռուպցիայից ինքնակամ հրաժարվածներին: Եվ ստեղծել հատուկ հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ում ինչքան պարգև պիտի տալ: Այդ հանձնաժողովը հաստատ զերծ կլինի կոռուպցիոն ռիսկերից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2632 դիտում
11:07 27-10-2016
Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կոռուպցիայի դեմ պայքարի մասին ֆիլմ է նկարում. «Չորրորդ իշխանություն»
6853 դիտում
10:39 06-04-2018
Կոռուպցիայի դեմ պայքարող Հովհաննես Սահակյանը Բյուրականում շքեղ ամառանոց է կառուցում. «Չորրորդ իշխանություն»
2474 դիտում
09:46 25-05-2016
Ճոյտը մտադիր է քառօրյա պատերազմի և կոռուպցիայի մասին ֆիլմեր նկարահանել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»