211652_close_icon
views-count2528 դիտում article-date 09:46 25-05-2016

Ճոյտը մտադիր է քառօրյա պատերազմի և կոռուպցիայի մասին ֆիլմեր նկարահանել. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) մոտ ապագայում երկու ֆիլմ կնկարահանի։ Դրանցից մեկը նվիրված կլինի քառօրյա պատերազմին, իսկ մյուսը կլինի կոռուպցիայի մասին ու «մի տեսակ դաստիարակչական բնույթ կունենա»։ «ՉԻ» – Այս օրերին, երբ բոլորը խոսում են գոտիները ձգելու և զուր տեղը ավելորդ միջոցներ չվատնելու մասին, հայկական սինեմատոգրաֆի մեծ երախտավորն իզուր է միաժամանակ երկու տարբեր ֆիլմեր նկարում։ Կարելի է համատեղել այդ երկու թեմաները և բավարարվել մի ֆիլմով։ Կարող ենք նույնիսկ սցենարը հուշել։ Կոռումպացված չինովնիկը պատահաբար հայտնվում է ռազմական գործողությունների կիզակետում, իսկ այնտեղ, պարզվում է, զինվորները փամփուշտ չունեն, որովհետև ինքը փոշիացրել է պետական միջոցները։ Զինվորները նրան տփում են և ետ ուղարկում։ Սա վերադառնում է Երևան, դառնորեն զղջում, վերադաստիարակվում, պետությանը վերադարձնում թալանածը, ու կես ժամ անց հեռուստացույցով տեղեկանում, որ հայկական զորքերը հենց նոր թափ–թազա զենքերով մտան Գյանջա։ Միայն թե՝ չարժե ֆիմի վերջում գրել «հիմնված է իրական փաստերի վրա»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր