6916 դիտում
10:39 06-04-2018
Կոռուպցիայի դեմ պայքարող Հովհաննես Սահակյանը Բյուրականում շքեղ ամառանոց է կառուցում. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում: Դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:
Հիշեցնենք, որ Սահակյանը պաշտոնը ստանձնելուց հետո անհաշտ պայքար էր ծավալել համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Նա կոռուպցիայի դեմ պայքարի իր ճանապարհին չէր խնայել անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հովանավորյալներին, որոնք ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:
Դրա հետեւանքով, ըստ մամուլի տեղեկությունների, լարվել էին վերջինիս և Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:
Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կենսաթոշակների յուրացման գործով ազատազրկված Վազգեն Խաչիկյանը ևս առանձնատուն կառուցելու մղում ուներ: Նա իր առանձնատունը կառուցել էր վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց շատ չանցած»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2381 դիտում
09:59 21-05-2016
Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել դանդաղ և նրբորեն. «Չորրորդ իշխանություն»
2836 դիտում
11:07 27-10-2016
Հակոբ Հակոբյանը (Ճոյտը) կոռուպցիայի դեմ պայքարի մասին ֆիլմ է նկարում. «Չորրորդ իշխանություն»
2579 դիտում
09:46 25-05-2016
Ճոյտը մտադիր է քառօրյա պատերազմի և կոռուպցիայի մասին ֆիլմեր նկարահանել. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1270 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»