211652_close_icon
views-count1674 դիտում article-date 10:09 21-05-2016

Աշնանը սպասվում է ԿԸՀ նախագահի փոփոխություն. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով աշնանը սպասվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի փոփոխություն։ Նոր Սահմանադրության պահանջով պետք է մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը կազմավորվի նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ ԿԸՀ նախագահն ու անդամները պետք է ընտրվեն Ազգային ժողովի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով վեց տարի ժամկետով։ Մեր տեղեկություններով, իշխանություններն այս անգամ չեն ցանկանում առաջադրել ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը։ Իշխանությունները ցանկանում են համակարգային փոփոխությունները զուգորդել նաև կադրային փոփոխություններով, որպեսզի այդպիսով հանրության մեջ գոնե դրական սպասումներ առաջացնեն։ Հիշեցնենք, Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նախագահ է դարձել 2011թ. և այս ընթացքում մեկական խորհրդարանական, նախագահական, Երևանի քաղաքապետի և բազում ՏԻՄ ընտրություններ է անցկացրել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր