2431 դիտում
09:24 21-09-2016
ԿԸՀ նախագահի և անդամների թեկնածուների հարցը կքննարկվի շաբաթվա վերջում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պատրաստվում է շաբաթվա վերջում արտահերթ նիստ հրավիրել քննարկելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների թեկնածուների ընտրության հարցը։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնների համար կրկին առաջադրվել են ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ու գործող անդամները։ Մեր տեղեկություններով, ԱԺ-ն պատրաստվում է հոկտեմբերի 3-ին սկսվող քառօրյա նիստերի ընթացքում կազմակերպել նրանց ընտրությունը։ Ճիշտ է, այդ ընտրության համար մինչև վերջնաժամկետ համարվող նոյեմբերը դեռ ժամանակ կա, բայց իշխանությունները ցանկանում են այն շուտ անցկացնել, որ եթե հանկարծ Տիգրան Մուկուչյանը կամ թեկնածուներից որևէ մեկը չընտրվի, հասցնեն երկրորդ ընտրությունները կազմակերպել։
Հիշեցնենք, որ Մուկուչյանի թեկնածությունն առաջադրել են ՀՀԿ և ՀՅԴ պատգամավորները, իսկ մյուս անդամների առաջադրմանը միացել են նաև ԲՀԿ և ՕԵԿ անդամներ Լյովա Խաչատրյանն ու Հովհաննես Մարգարյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
8399 դիտում
09:50 31-05-2018
Հունիսի 1-ին կքննարկվի 6 նոր մարզպետների նշանակման հարցը. անունները հայտնի են. «Հայկական ժամանակ»
3537 դիտում
16:49 04-04-2018
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում
1139 դիտում
10:12 09-10-2014
Իրանը և «վեցյակը» բազմակողմ բանակցությունները կշարունակեն հաջորդ շաբաթվա վերջում
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»