Լեհաստանը հույս ունի, որ Մոսկվայի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն
ԵՄ խոշոր պետությունները համաձայնվել են, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները պետք է երկարաձգվեն: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, փոխանցում է rosbalt.ru-ն:
Ելույթ ունենալով Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նիստին՝ նա նշել է. «Պատժամիջոցները, կարծես թե, իրոք կերկարաձգվեն»:
Նրա խոսքով՝ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հաննովերում 2 աբաթ առաջ կայացած ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, քանի որ Մոսկվան չիկատարում մինսկյան համաձայնությունները: