Սիրիայի Ջաբլե քաղաքում ձերբակալել են ահաբեկչություններ ծրագրող անձի
Սիրիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները Լաթակիա նահանգի Ջաբլե քաղաքի հիվանդանոցի մոտ ձերբակալել են մահապարտ-ահաբեկչի, ում ձեռքին նռնակ է եղել, հաղորդում է Spuynik-ը:
Ըստ տեղեկությունների՝ վերջինս «Ահրար աշ-Շամ» ահաբեկչկանա խմբավորման անդամ է և մտադիր էր պայթեցնել իրեն հիվանդանոցի մոտ:
Հիշեցնոնք, որ նախօրեին մի շարք ահաբեկչական պայթյուններ են տեղի ունեցել Ջաբլե և Տարտուս քաղաքներում: Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ: Ահաբեկչությունների պատախանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: