211652_close_icon
views-count15022 դիտում article-date 20:38 24-05-2016

Երևանում Volkswagen-ի վարորդը «կամիկաձե» հետիոտնին շրջանցելով` բախվել է կայանված տաքսիներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 20:00-ի սահմաններում Volkswagen մակնիշի 19 ԼՍ 639 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտա–Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է կայանված վիճակում գտնվող BYD մակնիշի 31 ՍԼ 063 համարնիշի և նույնպես կայանված վիճակում գտնվող Renault մակնիշի 14 ՍՏ 552 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վյար են ժամամենլ ԻնգոԱրմենիա ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Վթարի մասին տեղեկացվել է ճանապահային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից պետք է ժամանի հետաքննիչը: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վթարի մեղավորը եղել է հետիոտնը, ով չթույլատրելի հատվածով անցել է փողոցը և Volkswagen-ի վարորդը «կամիկաձե» հետիոտնին վրաերթի չենթարկելու համար փախցրել է ավտոմեքենան և չկարողանալով կառավարել այն` բախվել է կայանված տաքսիներին: Հարվածի արդյունքում ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել հանդիպակաց գոտի: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր