2026 դիտում
09:44 26-05-2016
Ի՞նչ ենք ուզում ասել արձաններ տեղադրելով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանում միայն վերջին երկու օրերին երկու արձան բացվեց, նախօրեին Ավան համայնքում՝ մարշալ Բաբաջանյանինը և երեկ «Վերնիսաժի» այգում՝ Գարեգին Նժդեհինը։ Այդ քանդակների գեղարվեստական արժեքի շուրջ քննարկումները թերևս դեռ երկար կտևեն։ Բայց խնդիրը միայն գեղարվեստական հարթության վրա չէ։ Ավելի մտահոգիչ է այսպիսի արձաններ տեղադրելու խորքային նպատակը։ Եթե ուսումնասիրենք վերջին տարիների պատմությունը, ապա մենք, պատկերավոր ասած, զբաղված ենք արձաններ տեղադրելով ու եկեղեցիներ կառուցելով։ Ի՞նչ ենք ուզում դրանով ասել։ Եթե եկեղեցի ենք կառուցում, ուզում ենք ավելի՞ քրիստոնյա դառնալ։ Իսկ ավեփ ճիշտ չէ՞, որ այդ եկեղեցիների կառուցումը ֆինանսավորող ակնհայտ կրիմինալ տարրերը եկեղեցի կառուցելու փոխարեն ընդամենը հետևեն 10 պատվիրաններին։
Տեղադրում ենք մարշալ Բաբաջանյանի արձանը, որ խորհրդանշենք մեր՝ ուժեղ բանակ ունենալու ցանկությո՞ւնը։ Ավելի ճիշտ չէ՞ արդյոք տնտեսությունը հզորացնել ու հետևաբար ուժեղացնել բանակը։ Տեղադրում ենք Նժդեհի արձանը, որ խորացնենք մեր «ազգային էությո՞ւնը»։ Ավելի ճիշտ չի լինի որ Նժդեհին իր համար գլխավոր գաղափարախոս հռչակած ՀՀԿ-ն ուղղակի կյանքի կոչի Նժդեհի նախանշած գաղափարները… Մտահոգիչն այն է, որ եկեղեցիներ են կառուցվում ու արձաններ են տեղադրվում միայն նրա համար, որ դա խորհրդանշող նպատակների ուղղությամբ ոչինչ չարվի։ Եկեղեցի կառուցող մարդասպանն ու գողը շարունակի սպանել ու գողանալ, բանակը մնա թերհագեցված. իսկ «ազգային գաղափարախոսության» անվան տակ շարունակեն կեղեքել ու հարստահարել ժողովրդին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2993 դիտում
13:03 23-08-2014
Հայ հաքերները թուրքական 360 կայք են կոտրել՝ այնտեղ տեղադրելով Հայոց ցեղասպանության մասին նյութեր
3325 դիտում
21:52 10-07-2022
Ինչ-որ առումով, Քրիստոսի արձանը լեռան վրա տեղադրելով, Դոնը բողոքական շարժում է սկսել. Ստեփան Դանիելյան
4951 դիտում
21:17 14-08-2021
Պետք է իրականությունն ասել հանրությանը, ասել փաստերով, ասել թեկուզ դառը ճշմարտությունը. Նաիրի Հոխիկյան
Այս բաժնից
1357 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1042 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»