211652_close_icon
views-count3328 դիտում article-date 21:52 10-07-2022

Ինչ-որ առումով, Քրիստոսի արձանը լեռան վրա տեղադրելով, Դոնը բողոքական շարժում է սկսել. Ստեփան Դանիելյան

Կրիմինալ բիզնեսն իր նկատմամբ հարգանք է պահանջում, հանցավոր իշխանությունները' նույնպես։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Հայաստանի բիզնեսի մի զգալի մասը կրիմինալ ծագում ունի, կապիտալի նախնական կուտակման ժամանակաշրջանից, իսկ դրա մեջ իշխանության մասնակցությունն հասկանալի է։

Իսկ ինչպես հասնել այդ հարգանքին, ճիշտ եք, պետք է օգտագործել այն բարոյաէթիկական նորմերը, որոնք կան հասարակության մեջ, սակայն դրանց պետք է սեփական մեկնաբանությունը տալ, խաղալով մարդկանց զգացմունքների ու հավատքի վրա։

Դոն Կարլեոնեն առաջին հերթին կնքահայր էր, աստվածավախ ու մեծ բարերար, որը հասարակ մարդկանց խնդրանքները կատարում էր։ Բնական է, երբ գալիս է ժամանակը, նրա խնդրանքները եւս պետք է կատարվեն, անվերապահորեն, հակառակ դեպքում պատիժն ամենադաժան կերպով է իրականացվելու։

Հավատքն, ընտանեկան արժեքներն այն հիմնական խաղաքարտերն են, որոնք, առաջին հերթին, շահագործում է կրիմինալ ծագում ունեցող բիզնեսը։ Ընդամենը պետք է նայել, թե վերջին 30 տարիների ընթացքում ովքեր են Հայաստանում եկեղեցիներ կառուցել, պատկերը խոսուն է։

Եկեղեցու ու կրիմինալ բիզնեսի համագործակցությունը սկսում է խզվել, երբ կրիմինալը, հավատքը շահագործելու ժամանակ, արդեն չի դիմում եկեղեցու միջնորդությանն, այլ ուղղակիորեն է գործում, ինքն է որոշում ինչ արձան սարքել, ինչ եկեղեցի, ինչ խաչքար ու ինչպես դա մեկնաբանել։

Ինչ-որ առումով, Քրիստոսի արձանը լեռան վրա տեղադրելով, Դոնը բողոքական շարժում է սկսել, այսինքն, եկեղեցուն զրկում է իր ոլորտում հեղինակություն լինելուց։ Հավատացյալի ու Աստծո միջեւ եկեղեցին արդեն միջնորդ չի, նա չի մեկնաբանում ինչին հավատալ եւ ինչպես հավատալ։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, իշխող ուժը նույնպես մասնակից է այդ new բողոքական շարժմանը։ Սա արդեն այլ երանգ է տալիս երեւույթին»։

Նմանատիպ նյութեր