1759 դիտում
13:52 28-05-2016
Զիկա վիրուսի պատճառով աշխարհի բժիշկները կոչ են արել հետաձգել Բրազիլիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերը
Աշխարհի տարբեր երկրների շուրջ 100 բժիշկներ ստորագրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Մարգարեթ Չանին ուղղված բաց նամակի տակ՝ խնդրելով ամռանը Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե-Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի անցկացումը հետաձգելու քայլեր ձեռնարկել, հաղորդում է Interfax-ը:
Նրանք պարզաբանել են, որ վտանգավոր Զիկա վիրուսի տարածման ու վարակվելու հավանականությունը չափազանց մեծ է լինելու, ինչը տխուր հետևանքներ է ունենում (միկրոցեֆալիա՝ նորածինների գլխի ոչ նորմալ չափերի զարգացում, որն իր հետ բերում է բազմաթիվ օնկոլոգիական հիվանդություններ):
Բժիշկները չեն բացառել նաև, որ բացի մոծակներից, որոնք համարվում են հարուցիչի հիմնական տարածողը, վիրուսը կարող է մարդուն անցնել նաև սեռական ճանապարհով:
Նմանատիպ նյութեր
1617 դիտում
12:51 13-02-2016
Բրազիլիայում Զիկա վիրուսի դեմ պայքարին ներգրավվել է 200 հազար զինվորական
2959 դիտում
23:18 01-12-2021
ՄՕԿ--ը մտադիր չէ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով հետաձգել Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը
3483 դիտում
23:03 27-01-2016
Զիկա վիրուսի դեմ պետք է հրատապ միջոցառումներ ձեռնարկել. Բարաք Օբամա
Այս բաժնից
1090 դիտում
10:04 03-02-2025
Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին (տեսանյութ)
1366 դիտում
23:32 02-02-2025
Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել
1183 դիտում
22:37 02-02-2025
United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ուղևորները տարհանվել են շարժիչի խափանման պատճառով