2696 դիտում
09:40 28-05-2016
Իշխանությունները Վանաձորում և Գյումրիում փորձարկելու են ընտրական նոր օրենսգիրքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, իշխանությունները Վանաձորի և Գյումրիի քաղաքապետի ընտրությունների դեպքում ցանկանում են մի սցենար փորձարկել, որի համաձայն՝ բացարձակ հաղթանակ տանելու խնդիր չեն դնում, քանի որ դա կարող է անհնար լինել։
Այս երկու քաղաքներում էլ գերիշխում է ընդդիմադիր ընտրազանգվածը։ Վերջին համապետական ընտրություններում իշխանություններն այնտեղ պարտության են կրել։ Ծրագրվում է, որ այս քաղաքներում պետք է առաջադրվեն իշխանամերձ մի քանի կուսակցություններ։
Հիշեցնենք, որ նոր Ընտրական օրենսգրքի համաձայն Վանաձորում և Գյումրիում արդեն ոչ թե ուղղակի քաղաքապետի, այլև քաղաքի ավագանու ընտրություններ են լինելու։ Եվ նվազագույն շեմը հաղթահարած կուսակցությունները կարող են քաղաքի ավագանու կոալիցիա կազմել ու քաղաքապետ նշանակել իրենցից առավելագույն ձայներ հավաքած կուսակցության ներկայացուցչին։ Այդպիսով, այս ընտրությունները կարող են 2017թ. խորհրդարանական ընտրություններում նման մոդելի կիրառման փորձարկումը լինել։ Հիշեցնենք, այս 2 քաղաքներում քաղաքապետի կամ ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 18-ին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2404 դիտում
09:23 06-05-2016
Տասը մատնահետքի պահանջն ու Ընտրական օրենսգիրքը. «Ժամանակ»
2449 դիտում
08:59 09-05-2018
Ընտրական օրենսգիրքը փոփոխելու համար անհրաժեշտ է 63 կողմ. «Ժամանակ»
2931 դիտում
11:41 20-10-2016
ԱԺ-ն երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը. տեսանյութ. tert.am
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան