211652_close_icon

Նյու Յորքում գետն է ընկել երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների կործանիչը

views-count3507 դիտում article-date 16:15 28-05-2016
Նյու Յորքի և Նյու Ջերսի նահանգի միջև՝ Հուդզոն գետն է ընկել թեթև շարժիչով ինքնաթիռ, որը թռիչքներ էր իրականացնում դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ջրասուզակները գետից դուրս են բերել ինքնաթիռի օդաչուի դին, և դեռևս պարզ չէ՝ նա թռիչքի պահին ինքնաթիռում միայնա՞կ է եղել, թե ոչ: P-47 Thunderbolt ինքնաթիռը ռմբակոծիչ էր: ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով՝ այն օդ էր բարձրացել Ֆարմինդեյլի օդակայանից ևս 2 ինքնաթիռների հետ, սակայն օդակայան են վերադարձել միայն երկուսը:

Նմանատիպ նյութեր