ԱՄՆ-ն ու Պակիստանը կարող են ձախողել F-16 կործանիչների հարցով գործարքը
Պակիստանը չի ընդունել F-16 կործանիչների շուրջ ընթացող բանակցությունների շրջանակում ԱՄՆ-ի առաջարկած ժամկետը, ինչի պատճառով մի քանի հարյուր միլիոն դոլարանոց գործարքը կարող է ձախողվել, գրում է Dawn թերթը՝ հղում անելով դիվանագիտական իրազեկ աղբյուրին:
Նշենք, որ ԱՄՆ-ն հավանություն էր տվել գործարքին դեռ այս տարվա փետրվարին: Պակիստանյան կողմը մտադիր է 8 F-16 կործանիչ ձեռք բերել ԱՄՆ-ից, ինչի դիմաց, ենթադրվում է, որ պետք է վճարի 270 մլն ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարը կներդնի ԱՄՆ-ն: Սակայն ապրիլին Պետդեպը հայտարարեց, որ Իսլամաբադը պետք է ավելի քան 700 մլն դոլար վճարի ինքնաթիռները գնելու համար իր սեփական բյուջեից:
Աղբուրի խոսքով՝ Պակիստանը մտադիր չէ ամբողջապես փակել ֆինանսական ծախսերը, ինչը նշանակում է մատակարարման պայմաններն արդեն ուժի մեջ չեն:
Պակիստանի վարչապետի խորհրդական Սարթաջ Ազիզն էլ հայտարարել է, որ իրենք մեկ այլ երկրից յգնեն F-16-ներ, եթե Վաշինգտոնը սուբսիդավորում չտրամադրի Պակիստանին: