Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության մեկնարկը անհաջող ստացվեց
Ռումինիայի Մամայա քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:
Առաջին տուրում Լիլիթ Գալոյանը պարտվեց Գերմանիան ներկայացնող Էլիզաբեթ Պաեցին: Հայաստանի հավաքականի մյուս անդամը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորն ադրբեջանցի Տուրկան Մամեդյարովայի հետ:
Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանը մրցաշարը մեկնարկեց պարտությամբ` զիջելով ռուս Մարինա Նեչաևային: Միակ հաղթանակը տոնել է Մարիա Կուրսովան, ով սևերով գերազանցել է Անաստասիա Սազոնովային:
Մրցաշարը մեկնարկել է մայիսի 27-ից և կեզրափակվի հունիսի 8-ին: