Սվերդլովսկում որսորդները դուրս են բերել լքված լողավազանում արգելափակված հյուսիսային եղջերուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Սվերդլովսկի մարզում` Րեժա քաղաքի մոտակայքում, ականատեսները հայտնաբերել են նախկին քիմիական գործարանին պատկանող լքված լողավազանի մեջ արգելափակված հյուսիսային եղջերուին: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Անօգնական կենդանին դեռ երկար այդպես կմնար ջրում, եթե բնակիչները օգնության չկանչեին տեղի որսորդներին ու ձկնորսներին:
Տղամարդիկ պարանի օգնությամբ կարողացել են դուրս բերել եղջերուին և ազատ արձակել բնության գիրկ:
Ներկայացնում են տեսանյութը: