Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է «բարեկամության խումբ» ստեղծել՝ հարաբերությունները կարգավորելու համար
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան առաջարկում է աշխատանքային խումբ ստեղծել ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, հաղորդում է rosbalt.ru-ն:
«Պուտինը հայտարարում է, որ թուրքական կողմից քայլեր է ակնկալում այդ հարցում: Մենք նույնպես առաջարկում ենք համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որտեղ կքքնարկվեին կողմերի հետագա քայլերը»,-ասել է նա Անթալիայում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսատսանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները և կոնկրետ քայլեր է ակնկալում ԱՆկարայից, սակայն դրանք մինչ օրս չկան: