Տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը. Օբաման ներսում է
Վաշինգտոնում տագնապի պատճառով փակվել է Սպիտակ տունը. Այս մասին հայտնում է BNO News գործակալությունը:
Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրագրողներին թույլ չեն տվել դուրս գալ շենքից, իսկ փողոցներում երևում են շտապօգնության և փրկարար ծառայությունների մեքենաները:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տագնապ հայտարարելու պահին Սպիտակ տանն է եղել: