211652_close_icon

Լեհաստանը մտադիր է հրաժարվել «Գազպրոմ»-ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագրից

views-count2611 դիտում article-date 14:02 31-05-2016
Լեհաստանի պետական PGNiG գազային ընկերությունը մտադիր չէ երկարաձգել Գազպրոմ-ի հետ կնքած երկարաժամկետ պայմանագիրը, հայտարարել է Լեհաստանի կառավարության՝ գազային ու էներգետիկ հարցերով ենթակառուցվածքի ղեկավար Պետր Նաիմսկին, փոխանցում է Reuters-ը: «Մենք կձգտենք այն իրավիճակին, երբ երկարաժամկետ պայմանագիրը կգնա անցյալ: Եթե ռուսական գազի գինը բավականաչափ մրցունակ լինի, ապա չենք բացառում նրա ձեռք բերելը, սակայն ոչ երկարաժամկետ համաձայնագրի շրջանակներում»,-ասել է Նաիմսկին: 1996 թ-ին ստորագրված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թ-ին: Ըստ դրա՝ Լեհաստանը տարեկան մինչև 10.2 մլրդ խմ գազ է գնում Ռուսաստանից: Սակայն այժմ գտնում է, որ գազի գինը չափազանց բարձր է:

Նմանատիպ նյութեր