211652_close_icon
views-count3407 դիտում article-date 10:54 31-05-2016

Ինչով է զբաղվում դաշնակցական նախարարի հանրապետական եղբայրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ կապված քաղաքական դաշտում հայտնի պատմություններից մեկն այն մասին է, որ նա և իր եղբայրը՝ Վահագն Մկրտչյանը, փաստացի տարբեր իշխանական կուսակցությունների անդամ են: Մասնավորապես, Լևոն Մկրտչյանը դաշնակցական է, իսկ նրա եղբայրը ՀՀԿ-ական թիմում է: Համենայնդեպս, 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ հենց Վահագն Մկրտչյանն էր Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատուն: «Ժողովուրդ»-ը Լևոն Մկրտչյանից փորձեց պարզել, թե ներկայումս նրա եղբայրն ինչո՞վ է զբաղվում և արդյոք շարունակում է մնալ ՀՀԿ անդամ: «Բիզնեսով, նա զբաղվում է գործարարությամբ, որևէ կուսակցության անդամ չի հաստատ»,- պատասխանեց ԿԳ նախարարը: Հիշեցնենք, որ Մկրտչյան եղբայրների բիզնեսները սկսեցին ծաղկել 2000-ականների սկզբից, երբ ավագ եղբայրը՝ Լևոն Մկրտչյանը, 2001-ին երկրորդ անգամ նշանակվեց ՀՀ ԿԳ նախարար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր