ԱՄՆ Ֆլորիդայում 4,5 մետրանոց ալիգատորը դուրս է եկել գոլֆի դաշտ և խուճապի մատնել խաղացողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 4,5 մ երկարության հսկա ալիգատորը անսպասելիորեն հայտնվել է գոլֆի դաշտում` խուճապի մատնելով խաղացողներին:
Խաղացողներից մեկը բջջային հեռախոսով արձանագրել է տեղի ունեցածը և տեղադրել համացանցում:
«Սկզբում ինձ թվաց, որ մեկը մեզ հետ կատակում է, բայց հետո հասկացա, որ դա հսկայական չափերի իսկական ալիգատոր է»,-պատմել է դաշտում խաղացող Հելմսը:
Կենդանին անցել է գոլֆի դաշտով ու մտել քիչ հեռու գտնվող լիճը:
Ներկայացնում ենք տեսանյութը: