7221 դիտում
10:31 04-06-2016
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լուրջ հետազոտությունների է ենթարկվում. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, որ նախօրեին տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, լուրջ հետազոտությունների է ենթարկվում։ «Մի քիչ հազ ունի, դեռ պետք է հետազոտել և պարզել, թե ինչից է գալիս թուլությունը»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը։
Խաչատրյանը, բժշկի վստահեցմամբ, հիվանդանոց էր տեղափոխվել մրսածության պատճառով ոչ բարձր ջերմությամբ և թուլության զգացողությունով։ Նախօրեին նա մի շարք հետազոտությունների էր ենթարկվել։ Մեր հարցին հետազոտությունների արդյունքում ի՞նչ պարզվեց՝ Կուրղինյանը պատասխանեց. «Դրանց պատասխաններն եկել են, կոպիտ ասած՝ լուրջ հիվանդություն չենք գտնում։ Դրա համար որոշել ենք այլ լուրջ հետազոտություններ անել։ Եկել է, մենք պարտավոր ենք ամբողջությամբ հետազոտել, ամեն օր հո չեն գալիս հիվանդանոց, դրա համար երբ գալիս են, իրենք էլ են առիթից օգտվում, բոլոր հետազոտություններն անցնում»։
Հարցին հնարավո՞ր է մարզպետը թոքաբորբ է տանում բժիշկը պատասխանեց, որ սկզբում իրենք ևս նման մտավախություն են ունեցել, սակայն հետազոտությունը չի ապացուցել. «Մենք ձմռանը ահավոր հիվանդներ ունեցանք թոքաբորբով, դրա համար այդ մտավախությունը կար։ Այսօր էլ նորից ռենտգեն արեցինք, ինչ-որ փոքրիկ օջախներ տեսնում ենք, բայց դա թոքաբորբի պատկեր չի տալիս։ Երևի մրսածությունից հետո բրոնխիտի սրացում է ավելի շատ»։ Բժշկի խոսքով, եթե նոր խնդիրներ չլինեն Խաչատրյանը հնարավոր է դուրս գրվի այսօր տանը բուժումը շարունակելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
7951 դիտում
12:23 25-09-2014
Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ
2073 դիտում
09:57 21-01-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում է կադրային փոփոխությունները. ՉԻ
2281 դիտում
10:48 10-06-2015
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե. Ժողովուրդ
Այս բաժնից
1090 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1366 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2638 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ