ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը կայցելի Իրան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ կայուն զարգացման հարցերով խորհրդական Ջեֆֆրի Սաքսը մտադիր է 2-օրյա այց կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն:
Ինչպես հաղորդում է IRNA-ն, Սաքը Թեհրանում մի շարք հանդիպումներ կանցկացնի՝ քննարկելու այդ երկրի հետ համագործակցության հեռանկարները:
Նշվում է, որ այցի ընթացքում նամտադիր է այցելել Ամիր Քաբիրի անվան տեխնոլոգիական համալսարանը: Չի բացառվում և համագործակցությունը ՄԱԿ-ի ու նշված համալսարանի միջև: