211652_close_icon
views-count5091 դիտում article-date 09:25 24-11-2020

Ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: Եվ, ըստ մեր տեղեկությունների, 17 կուսակցությունները քննարկել են երեք թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան և Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին: Ավելին, մեր տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին և նաև ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր