211652_close_icon
views-count2965 դիտում article-date 13:36 09-06-2016

Սոֆիայի հայ երեխաները իրենց նկարները կուղարկեն ՀՀ Սփյուռքի նախարարություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 4-ին, 3-15 տարեկան ավելի քան 25 հայ երեխաներ հավաքվել էին Սոֆիայի Հայ ազգային տանը, ներկայացնելու իրենց նկարչական տաղանդը: Բուլղարիայում ՀՀ դեսպանատան առաջարկով, Հայոց թեմի առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր այս միջոցառումը, որին աջակցել էին Սոֆիայի հայկական կառույցները: Հոգեշնորհ Հայր Սուրբը երեխներին ներկայացրեց մի քանի հետաքրքիր հայկական զրույցներ ու ավանդապատումներ` պատկերազարդ նկարներով, որոնց հիման վրա երեխաները հնարավորություն ունեցան պատկերագրելու իրենց երևակայությունը: Այդպես ճերմակ թղթերի վրա հայտնվեցին գույնզգույն պատկերներ, որոնք հավաքվեցին, որպեսզի ուղարկվեն Հայաստան: ՀՀ Սփյուռքի նախարարությունը պատրաստում է մանկական նկարների բացառիկ հավաքածու «Ճանաչել զիմաստություն» խորագրի ներքո: Բուլղարահայ մանուկները հույս ունեն, որ իրենց նկարները ևս տեղ կգտնեն այդ հավաքածուի մեջ: [b]ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր