211652_close_icon
views-count16785 դիտում article-date 23:52 10-06-2016

Մեկ օրում 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսեցին Սիբիր. (1949-ի հունիսի 14-ը)

Խորհրդային բռնազավթման տարիներին «Դավաճան ժողովուրդների արտաքսման մասին» ստալինյան հրամանագրով Խորհրդային կայսրության հպատակ մի շարք ժողովուրդներ 1949-ին տեղահանվել են իրենց հայրենի բնակավայրերից: 1949-ի հունիսի 14-ին 13.000 հայերի բեռնատար գնացքներով արտաքսել են Ալթայ: Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել: 1952 թվականի տվյալներով՝ խորհրդային բանտերում կային 25.000 հայ բռնադատված: Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, որոնք 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից: Նրանց մեղքն այն էր, որ հայ էին։ 1949-ին Արևելյան Եվրոպայի երկրներում Խորհրդային կայսրությունը իրականացնում է հեղաշրջումներ և հաստատում կոմունիստական դրածո վարչախմբեր: Դրանից հետո սկսվում է Սառը պատերազմը, և ձևավորվում է Հյուսիս-ատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ), որի նպատակն էր պաշտպանել ազատ աշխարհի երկրներին կոմունիստական վարակից և խորհրդային հնարավոր հարձակումներից: [img]/ups/images/0072617001465479235737117.jpg[/img] [i]Ձախից՝ Իոսիֆ Ստալինը, աջից՝ Լավրենտի Բերիան[/i] Այդ ժամանակ ԽՍՀՄ-ը, իբր վախենալով Թուրքիայի հնարավոր ագրեսիայից, բռնի տեղահանումներ է իրականացնում բռնազավթված Հայաստանից Վրաստանից, Ադրբեջանից: Սա խորհրդային կայսրության արդարացումն է, որը նման է Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արդարացումներին: Իրականում Հարավային Կովկասի ժողովուրդների բռնի տեղահանումը էթնիկ զտման հանցագործություն է: Հայաստանից ընտանիքներով տեղահանվում են Սփյուռքից ներգաղթածները, մտավորականները, հոգևորականները, արվեստի, մշակույթի գործիչները, շարքայինից բարձր զինվորականները, արտասահմանում բարեկամներ ունեցողները, դաշնակցական նախնիներ կամ ազգականներ ունեցողները: Այս տեղահանումից հետո Հայաստան ներգաղթը դադարում է, իսկ խորհրդային ճամբարներն ու աքսորավայրերը լցվում են անմեղ հայերով: [img]/ups/images/0719388001465541395132520.jpg[/img] [i]Դավաճան ժողովուրդների մասին ստալինյան հրամանգիրը[/i] 2006-ին «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելուց հետո հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր (բացումը նախատեսված է եղել նոյեմբերի 29-ին՝ Խորհդային բռնակցման օրը, սակայն տեղափոխվել է դեկտեմբերի 3-ին՝ Մովսես Գորգիսյանի ծննդյան օրը): Ամեն տարի հունիսի 14-ին հազարավոր մարդիկ այցելում են հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցում կոմունիստական ամբողջատիրության զոհերի հիշատակին: [img]/ups/images/0353303001465479260948185.jpg[/img] [i]Բռնադատվածների հուշահամալիրը Երևանում[/i] Եվրոպական քաղաքական գործիչների, նախկին քաղբանտարկյալների և պատմաբանների կողմից 2008թ. հունիսի 3-ին ստորագրվել է Պրահյան հռչակագիր «Եվրոպական խղճի և կոմունիզմի» մասին: Հռչակագրի նպատակն է կոմունիստական ոճիրների դատապարտումը և այն ներառելը կրթական ծրագրերում: Հռչակագիրը ստորագրվել է «Եվրոպական խիղճը և կոմունիզմը» խորագրով գիտաժողովի փակման ժամանակ, Պրահայում Չեխիայի խորհրդարանի Վերին պալատի շենքում: Հռչակագրի հիմնադիր ստորագրողներն են Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Լիտվայի նախկին նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը, նախկին քաղբանտարկյալներ Չեխիայից և Արևելյան Եվրոպայի երկրներից, Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ: Աջակցության նամակներ են ուղարկել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը: [img]/ups/images/0105383001465479277891413.jpg[/img] [i]Վացլավ Հավել[/i] Հայ ժողովրդի արտաքսումից 8 տարի առաջ, 1941-ի հունիսի 14-ին, Էստոնիայից, Լիտվայից, Լատվիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Մոլդովայից արտաքսվում է 55.300 մարդ. Մեծ մասը զոհվում են ճանապարհներին: Այսօր մերձբալթյան պատմաբանները 1941-ի բռնագաղթն ու հալածանքները որակում են ցեղասպանության ակտ։ Եվրամիությունը, ԵԱՀԿ-ն և Վրաստանը օգոստոսի 23-ը ընդունել են ստալինիզմի և նացիզմի զոհերի եվրոպական հիշատակի օր, որպես ամբողջատիրական վարչակարգերի զոհերի միջազգային հիշատակի օր: [img]/ups/images/0134405001465479288693669.jpg[/img] Այս բեռնատար վագոնը մերձբալթյան ժողովուրդների տեղահանման խորհրդանիշն է
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր