Ալիևը չեղյալ է հայտարարել Բունդեսթագում պլանավորված իր հանդիպումները
Գերմանիա այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չեղյալ է հայտարարել Բունդեսթագում նախօրոք պլանավորված հանդիպումները` ի նշան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները:
«Խազար» (HASEN) ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Հալիլ Աքընչին հայտարարել է, որ Ալիևի հերթական քայլը ցուցադրեց, որ Ադրբեջանը միշտ Թուրքիայի կողքին է լինելու: