Պատճառվել է 49.500 դրամի նյութական վնաս
Հունիսի 13-ին ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունից ոստիկանության Մարտակերտի շրջբաժնում գրություն է ստացվել այն մասին, որ «Արցախանտառ» ՊՈԱԿ Մարտակերտի մասնաճյուղի Առաջաձորի անտառպետության թիվ 5 պահաբաժնից անհայտ անձի կողմից ապօրինի հատվել է թվով 1 հունական ընկուզենի` պատճառելով 49.500 դրամի նյութական վնաս: