3070 դիտում
09:13 15-06-2016
Տավուշի մարզպետը համայնքների խոշորացմանը դեմ արտահայտված գյուղապետին անվանել է «դուռակ լակոտ». «Հայյկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մշտական հանձնաժողովը կառավարության նիստերի դահլիճում երեկ արտագնա նիստ էր հրավիրել: Նախօրեին տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է հայտնվել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշորացնել համայնքները: Համայնքների խոշորացում նախատեսվում է Արարատի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի 118 համայնքներում, որի արդյունքում կստեղծվի 15 փունջ համայնք:
Բազմաթիվ գյուղապետեր, սակայն, դեմ են այս նախագծին: Գյուղապետերից մի քանիսը երեկ բարձրաձայնեցին իրենց դժգոհությունը, այդ թվում Տավուշի մարզի Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը:
Արտագնա նիստին ներկա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ իր ղեկավարած մարզում արդեն իսկ որոշ համայնքներ խոշորացվել են և դրանում դրական միտում է տեսնում:
Այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում ձեր մարզի այն համայնքների ղեկավարները, որոնց ղեկավարած գյուղերը պետք է խոշորացվեն հարցին մարզպետը պատասխանել է. «Ինձ թվում է՝ նորամուծություն է և դրա համար դժգոհում են: Արի գնանք Դիլիջան, հենց այնպես չեմ ասում, մենք ծանոթ չենք, իմ խոսքն էլ խոսք է: Եկեք գնանք Դիլիջան՝ տեսնենք ինչից են դժգոհում: Այնպես չի, որ 6 ամսում, մի տարում խոշորացրեցին և վերջ, զարգացում եղավ: Այդ գործընթացը գնում է, կարևորն այն է, որ դրական է»:
Իսկ եթե դժգոհող գյուղապետերը բողոքի ալիք բարձրացնեն… Մեկն էլ հենց նոր խոսեց՝ մեր թղթակցի նկատառմանը Աբովյանն արձագանքել է. «Գյուղապետ է խոսում է, ես ինչ անեմ: Այս գյուղապետը չի կարողանում իր աշխատողի աշխատավարձը տա, չի հասկանում, «դուռակ» լակոտ ա: Պաշտպանության նախարարությունն ամեն տարի իրենց ամբողջ գյուղի հոսանքի փողը տվել է, ամբողջ գյուղի փողը վճարել է Օհանյան Սեյրանը: Տվել է տարբեր ձևի տեխնիկա՝ Ուրալ և այլն: Ամեն գյուղացու երեք հատ ոչխար բաժանեցին, մի ամիս հետո սաղ ծախեցին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
7569 դիտում
10:25 16-06-2016
Գյուղապետը՝ իրեն «դուռակ լակոտ» անվանած մարզպետին. «Առավոտ»
3171 դիտում
18:26 11-06-2016
ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր
30073 դիտում
20:24 05-12-2021
Ծովագյուղում և Սեմյոնովկայում ընտրություններին ոչ ոք չի մասնակցել. նրանք դեմ են խոշորացմանը. News.am
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը