211652_close_icon
views-count2949 դիտում article-date 09:18 15-06-2016

Արցախի զինվորական մասնագետները Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում։ Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի և Արցախի իշխանություններին քննադատել էր և նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ։ Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, և հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի և հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, և իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների՝ 1995-1999 թվականների տվյալների վրա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր