211652_close_icon
views-count973 դիտում article-date 14:36 15-06-2016

Ոստիկանության ստորաբաժանումներում քաղաքացիները շարունակում են կամավոր զենք-զինամթերք հանձնել

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` 1969 թ. ծնված Էդիկ Օ.-ն կամավոր հանձնել է ականանետի 1 արկ, 7,62 մմ տրամաչափի 19 և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 77 փամփուշտ, իսկ 1963 թ. ծնված Վարդանիկ Վ.-ն՝ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 45, 12,7 մմ տրամաչափի 2 փամփուշտ: *** Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Վարդան Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի ողորկափող, որսորդական հրացան, իսկ 1959 թ. ծնված Հրահատ Մ.-ն՝ ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 42 փամփուշտ: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1962 թ. ծնված Վարդան Ա.-ն կամավոր ներկայացրել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 105 փամփուշտ: *** Ոստիկանության Տավուշի բաժնում 1978 թ. ծնված Արման Բ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 1 պահունակ և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 29 փամփուշտ, իսկ 988 թ. ծնված Արթուր Մ.-ն՝ «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի` 43, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 12 փամփուշտ: *** Ոստիկանության Դիլիջանի բաժնում 1973 թ. ծնված Աննա Վ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի` 7, գնդացրի 14,2 մմ տրամաչափի 18 փամփուշտ, ինքնաձիգի 1 պահունակ, տրոտիլ և հրահաղորդիչ քուղ: *** Ոստիկանության Արթիկի բաժնում 1960 թ. ծնված Գոհար Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 19 և 7,62 մմ տրամաչափի 11 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր