ՀՀԿ-ում համաձայնության են եկել. որոշումը կայացված է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունում համաձայնության են եկել Վանաձորի քաղաքապետի՝ իրենց կուսակցության թեկնածուի հարցում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Վանաձորում պետք է տեղի ունենան տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: ՀՀ ընտրական նոր օրենսգրքով Վանաձորում այս անգամ քաղաքապետին ուղղակի չեն ընտրի: Վանաձորցիները կընտրեն քաղաքի ավագանի, որն էլ իր կազմից կընտրի քաղաքապետին: Այսինքն՝ քաղաքապետը կդառնա այն կուսակցության ներկայացուցիչը, որը ավագանու կազմում մեծամասնություն կունենա:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ի Վանաձորի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորելու է ՀՀ Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Իհարկե, վերջինս հավաստիացնում է, որ կուսակցությունում որոշում, որպես այդպիսին, դեռևս չի կայացվել, սակայն միևնույն ժամանակ չի էլ հերքում, որ ինքը ցանկանում է Հայաստանի երրորդ քաղաքի քաղաքապետը դառնալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]