Մեքսիկացի զինվորը, ով հսկում էր նարկոբարոն Խոակին Գուզմանին, հայտնաբերվել է սպանված
Մեքսիկացի զինվորներից մեկը, ում հանձնարարված էր հսկել մեքսիկացի հայտնի նարկոբարոն Խոակին Գուզմանին, ով ավելի հայտնի է Էլ Չապո (կառլիկ) մականվամբ, հայտնաբերվել է սպանված:
Նրա մարմինն անճանաչելիության աստիճանի խոշտանգված է եղել և մեծ դժվարությամբ են հարազատներն այն ճանաչել:
Ավելի քան 300 զինվորականներ են կցվել Էլ Չապոյին հսկելու համար: Նա այժմ գտնվում է Չիհուահուայի դաշնային բանտում:
Հիշեցնենք, որ Էլ Չապոյին հաջողվել էր 2015 թվականին փախչել Մեքսիկայի հատուկ պահպանման բանտից` իր մենախցում մոտ կես կիլոմետր երկարությամբ թունել փորելով:
2016 թվականին Էլ Չապոյին հայտնաբերել և ձերբակալել էին, որից հետո կրկին տեղափոխել էին նույն բանտը, որից նրան հաջողվել էր փախչել: