Մեքսիկան ԱՄՆ-ին կհանձնի հայտնի նարկոբարոն Խոակին Լոերին
Մեքսիկայի դատարանը որոշում է կայացրել ամերիկյան իշխանություններին արտահանձնել հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերին՝ հայտնի «Էլ Չապո» մականվամբ, հայտնում է Milenio-ն:
Մեքսիկայի գլխավոր դատախազի տեղակալ Խոսե Անտոնիո Լակդերոնի խոսքով՝ ներկա պահին գրեթե ավարտված է ԱՄՆ-ի կողմից Մեքսիկայի իշխանություններին նարկոբարոնի արտահանձնման հայցի քննարկումը և շուտով նա կհայտնվի ամերիկացի իրավապահների մոտ:
Բանտից Էլ Չապոյի փախուստի հետ կապված Մեքսիկայի իշխանությունները բանտի 7 աշխատակցի էին ձերբակալել: