211652_close_icon
views-count1846 դիտում article-date 12:42 17-06-2016

Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծման գործընթացին

Բուլղարիան չի մասնակցի Սև ծովում ՆԱՏՕ-ի նավատորմի ստեղծման գործընթացին: Այս մասին հայտնել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը: Ցանկանում եմ Սև ծովում տեսնել զբոսաշրջիկներով նավեր, մոտորանավակներ և չեմ ցանկանում, որ ծովը դառնա ռազմական գործողությունների վայր: Սև ծովում պատերազմ պետք չէ,- նշել է վարչապետը: Ինչպես տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը, Սև ծովում նավատորմի ստեղծման հարցը կրկին ակնկալվում է բարձրացնել Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Ավելի վաղ Թուրքիան և Ռումինիան կոչ էին անում Սև ծովում նավատորմ ստեղծել, իսկ Բուլղարիան պատրաստակամություն էր հայտնել այդ հարցում:

Նմանատիպ նյութեր