211652_close_icon
views-count11520 դիտում article-date 16:46 27-04-2017

Սև ծովում բախվել են ՌԴ Սևծովյան նավատորմի «Լիման» և «Աշոտ-7» նավերը

Սև ծովում դեռևս անհայտ հանգամանքներում իրար են բախվել Ռուսաստանի ռազմծովային ուժերի Սևծովյան նավատորմին պատկանող «Լիման» հետազոտական նավը և «Աշոտ-7» նավը, ինչի հետևանքով էլ «Լիման»-ը վնասվել է, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը։ Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, տեղի ժամանակով ժամը 11։53-ին, Բոսֆորի նեղուցից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Բարեբախտաբար, չեն տուժել նավերի անձնակազմերը։ Այլ մանրամասներ միջադեպից չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր