211652_close_icon
views-count1718 դիտում article-date 13:48 17-06-2016

Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և ՀՀ Նախագահի հավաստագրերով

Հունիսի 20-ին, ժամը 12.00-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կմասնակցի ՀՀ կառավարությանը առընթեր պետական եկամուտների կոմիտեի ուսումնամարզական համալիրում (հասցեն՝ Երևան, Մանանդյան փող., շենք 41, նախկին «Միկա» մարզադահլիճ) անցկացվող Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի եզրափակիչ փուլին: Եզրափակիչ փուլին կմասնակցեն մրցույթի 2-րդ փուլի մրցումներին 1-ին տեղերը գրաված 11 նախադպրոցական հիմնարկների 110 երեխաներ (մրցույթի 1-ին և 2-րդ փուլերին ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում մասնակցել են 241 նախադպրոցական հիմնարկների ընդհանուր առմամբ 2892 երեխա): Մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված նախադպրոցական հիմնարկները կպարգևատրվեն դրամական մրցանակներով և Հայաստանի Հանրապետության Նախագահի հավաստագրերով: [b]ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր