211652_close_icon
views-count1027 դիտում article-date 17:36 17-06-2016

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի մոտակայքում հայտնի լեզվաբան Փ. Մեյթիխանյանի ամուսնուն՝ Եղիշե Խաչատրյանին, մի խումբ անձանց կողմից [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/12/87707/]ծեծի ենթարկելու և սպանելու դեպքին[/url] ականատես են եղել տեղանքով երթևեկող ավտոմեքենաներում գտնվող անձինք: Այն քաղաքացիները, ովքեր կարող են դեպքին առնչվող տեղեկություններ հայտնել կամ իրենց տրամադրության տակ ունեն դեպքին վերաբերող տեսանյութեր կամ լուսանկարներ, խնդրվում է դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հասցեն՝ Վ. Վաղարշյան 13ա, հեռ.՝ 011 900-035, 011 900-039, էլ. փոստ՝ [email protected]): Տեղեկատվությունը տրամադրող անձանց գաղտնիությունը երաշխավորվում է: [b] ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր