853 դիտում
17:50 23-10-2024
Ձեր քվեարկության շնորհիվ արդեն ունենք պատմության մեջ առաջին փաստաթուղթը՝ կնքված Հայաստանի ու Ադրբեջանի միջև. Արարատ Միրզոյանն՝ ԱԺ-ում
Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իշխանական խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հարց ուղղեց արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ արդյոք տարածաշրջանային «3+3» հարթակը կարող է դառնալ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարթակ: Ի պատասխան Միրզոյանն ասաց.
«Մեծ հաշվով նման առաջարկ չկա էլ դրված սեղանին և եթե լինի, նպատակահարմար չենք գտնի դրական արձագանքել, որովհետև Ադրբեջանի հետ մենք ունենք երկկողմ բանակցությունների ձևաչափը, ընդ որում, բոլոր ուղղություններով: Այլ բան է, որ այդ հարթակում տարբեր երկրների նախարարներ օգտագործում են այդ առիթը ու ունենում երկկողմ բանակցություններ: Այս անգամ մենք էլ Ադրբեջանի նախարարի հետ ունեցանք մեր հերթական ռաունդը, կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, որպեսզի մոտեցնենք շուտափույթ կնքմանը»- ասաց նա:
Անդրադառնալով գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի հռետորաբանությանը և արձագանքներին, Միրզոյանն ասաց.
«Առաջին անգամը չէ, որ մենք ոչ կառուցողական հռետորաբանություն ենք նկատում պաշտոնական Բաքվից, սա որևէ դեպքում մեզ չի շեղում մեր ռազմավարությունից: Հետևաբար կառուցողական աշխատում ենք օր առաջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար: Այսօր կարող ենք լիարժեքորեն ասել, որ ձեր քվեարկությունից հետո մենք արդեն ունենք պատմության մեջ առաջին իրավական փաստաթուղթը՝ կնքված երկու երկրների միջև, որը արդեն հիմք է դնում երկու երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման, սահմանների ու սահմանազատման համար»:

Նմանատիպ նյութեր
1039 դիտում
19:19 18-06-2024
Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին
Այս բաժնից
1375 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
790 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին