211652_close_icon
views-count3299 դիտում article-date 23:25 17-06-2016

Օպերատիվ խորհրդակցություն՝ ոստիկանության պետական պահպանության վարչությունում

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի կողմից հաստատված ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք Կոլեգիայի նիստի և օպերատիվ խորհրդակցությունների պլանի համաձայն՝ սույն թվականի հունիսի 17-ին ոստիկանության պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Հակոբյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության պետական պահպանության վարչությունում։ Խորհրդակցության օրակարգը նվիրված էր ոստիկանության պետական պահպանության վարչության ֆինանսատնտեսական գործունեության 2016թ. հունվար-մայիս ամիսների կրեդիտորական և դեբիտորական պարտքերի ցուցանիշների, աշխատավարձերի ու հարկերի ժամանակին վճարման և ֆինանսական ու նյութական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին: Ներկա էին ԼՂՀ ոստիկանության շտաբի պատասխանատուները, պետական պահպանության վարչության ղեկավար կազմն ու սպաները։ Հիմնական զեկույցով հանդես եկավ պետական պահպանության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բաբայանը, ով հանգամանալից ներկայացրեց վարչության ֆինանսական և նյութական անհրաժեշտ տեղեկությունների վերաբերյալ հաշվետությունը։ Զեկույցներով հանդես եկան նաև ՊՊՎ ֆինանսական ոլորտը կանոնակարգող այլ պատասխանատուներ։ Ամփոփելով խորդհրդակցությունը՝ ոստիկանության պետի տեղակալը գոհունակություն հայտնելով ՊՊՎ ֆինանսական ոլորտի գործունեությունից՝ ֆինանսական և նյութական մի շարք հարցերի՝ ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ժամանակին վճարման, հանդերձանքի տրման, դեբիտորական պարտքերից զերծ մնալու և ժամանակին հարկերը պետբյուջե փոխանցելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պետասխանատուներին։

Նմանատիպ նյութեր