211652_close_icon
views-count12881 դիտում article-date 23:07 18-06-2016

Եւս մեկ ավտովթար Բաքվի «Ֆորմուլա 1»-ում․ շարքից դուրս է եկել 5 ավտոարշավորդ

Ադրբեջանի մայրաքաղաքում երկրորդ օրն անցկացվող «Ֆորմուլա 1»-ում երկրորդ վթարն է եղել։ Այսօր արդեն մրցուղուց դուրս է բերվել հինգ ավտոարշավորդ: Այս մասին կրկին հաղորդում է haqqin.az-ը՝ մանրամասնելով, որ GP2. կարգի մրցումներին Բաքվի մայրուղու առաջին իսկ ոլորանի վրա տեղի է ունեցել ավտովթար, ինչի արդյունքում՝ մրցման հինգ մասնակիցներ մրցուղուց դուրս են բերվել։ Հիշեցնենք, որ [url=https://shamshyan.com/hy/article/2016/06/17/88226/]երեկ[/url] առաջին ավտովթարի հեղինակ էր դարձել Red Bull Racing –ի հրամանատար Դանիել Ռիկարդոն՝ կորցնելով մեքենայի կառավարումը և այն հարվածել պատին: Հիշեցնենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Բաքվում «Ֆորմուլա 1» մրցաշարի անցկացման նախօրերին հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքացիների հիմնարար ազատություններն ու ցանկացած այլակարծություն ճնշող Ադրբեջանի կառավարությունը ձգտում է օգտագործել այնպիսի մարզական միջոցառումներ, ինչպիսին է «Ֆորմուլա1»-ն է ՝ իրեն ցուցադրելու, որպես ժամանակակից ու բարեգութ իշխանություն։ Մինչ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ֆորմուլա 1»-ի մրցաշարն անցկացվում է հունիսի 17-19-ը, գրեթե նույն ժամանահատվածում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի և Կաթոլիկ եկեղեցու հրավերով՝ հունիսի 24-ից 26-ը Հայաստան կայցելի Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը:

Նմանատիպ նյութեր