211652_close_icon
views-count1369 դիտում article-date 09:34 23-06-2016

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանում 10029 ձեռնարկություն է փակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ անցած տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է 10 հազար 29 ձեռնարկություն: Ըստ Մակարյանի՝ Հայաստանից արտագնա աշխատանքի նպատակով մարդիկ մեկնում են հիմնականում Ռուսաստան: «Դեռևս շարունակվում է Ռուսաստան մեկնողների թիվը մեծ լինել: Չնայած Ռուսաստանում ստեղծված դժվարություններին և ինֆլյացիային, այնուամենայնիվ, մեկնում են: Ցավոք, չի պակասում»,-ասել է Մակարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր