Brexit-ի հաղթանակը որոշակի թեթևություն կբերի Պուտինին. Ֆիլիպ Համմոնդ
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համմոնդը հայտարարել է, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալը որոշակի թեթևություն կբերի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է BBC-ն:
Համմոնդի կարծիքով՝ այժմ Պուտինը ավելի հեռատեսորեն կարող է գնահատել պատժամիջոցների մեղմացման հեռանկարները, որը կիրառում է Եվրամիությունը նրա ղեկավարած երկրի դեմ:
Նույն այդ կարծիքին է նաև Ռուսաստանում ԱՄՆի նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը: Twitter-ի իր միկրոբլոգում վերջինս գրառել է, որ տեղի ունեցածը Պուտինի արտաքին քաղաքական մեծ հաղթանակ է դարձել: