Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Brexit-ի պատճառով գրեթե 90 մլն դոլար է կորցրել
Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեից հետո դոլարի նկատմամբ ֆունտ ստեռլինգի փոխարժեքի սրընթաց անկման պատճառով Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը կորցրել է 86 մլն դոլար: Այդ մասին հայտնել է Report.az-ը:
2016 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ ֆունտ ստեռլինգով արտահայտված ակտիվների գծով դոլարային համարժեքով հւմնադրամի վնասը կազմել է 1150.7 մլն ֆունտ ստեռլինգ, կան հունիսի 23-ի մինչև ժամը 12;00-ն՝ 86 մլն դոլար:
Նշենք, որ 2016 թ-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ նշված հւմնադրամի ակտիվների 4,9%-ը ֆունտ ստեռլինգով են տեղադրված: